Սեպտեմբերի մեկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2022 թվականի օգոստոսի 23-26-ը Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը՝ 1130000 (մեկ միլիոն հարյուր երեսուն հազար) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացրած հաշվետվությունների»։