Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ին կնվազի

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում սեպտեմբերի 01-04-ին ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Պայմանավորված բարձր ջերմային ֆոնով և տեղումների բացակայությամբ՝ հանրապետության նախալեռնային և հովտային գոտիներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-6-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ին կնվազի 6-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել