Միշելը հեռախոսազրույց է ունեցել նաև Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հեռախոսազրույցի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական պաշտոնական աղբյուրները։

Հշեցնենք, Եվրոպական խորհրդի նախագահը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որտեղ զրուցակիցներն անդրադարձել են օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել