Ի՞նչ մեխանիզմով պետք է տուգանվեն արտասահմանյան պետհամարանիշով երթևեկող վարորդները

Հայաստանում ներկայումս տեսաարձանագրման խցիկներն արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների երթևեկության կանոների խախտումներ չեն արձանագրում, և այդ իրավախախտներին ենթարկել վարչական պատասխանատվության, առանց ճանապարհատրանսպորտային ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ, անհնարին է: Դա է խնդիրը, որ ճանապարհներին ավելանում են արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաները:

Խնդիրն այն է, որ նշված պետհամարանիշերը գրանցված չեն Հայաստանի Հանրապետությունում, և նշված ավտոմեքենաներով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու դեպքում իրավասու մարմինները հնարավորություն չունեն որոշել ավտոմեքենայի սեփականատիրոջը՝ տուգանելու համար:

Վերոնշյալ խնդիրն առկա է նաև Ռուսաստանի Դաշնությունում, ուստի` Ներքին գործերի նախարարությունը Դաշնային մաքսային ծառայությունների հետ համատեղ մշակել են փոփոխություններ ՌԴ օրենսդրությունում արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների դեմ պայքարելու համար:

Մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարությունը Դաշնային մաքսային ծառայությունների հետ մեկտեղ պլանավորում են ստեղծել միասնական տեղեկատվական բազա, որտեղ մաքսային ծառայություններ գրանցելու են տեղեկություններ ՌԴ տարածք մուտք գործող արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների վերաբերյալ, որից հետո Ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտման տեսաարձանագրման խցիկները կկարողանան արձանագրել խախտումը և որոշել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջն ու կազմել երթևեկության կանոնների խախտման արձանագրություն, որոնց վճարումները կպահանջեն մաքսային ծառայությունների աշխատակիցները: Այն անձիք, որոնք կհրաժարվեն վճարել տուգանքը, հետագայում իրավունք չեն ունենա այդ մեքենաներով մուտք գործել ՌԴ տարածք:

Հովհաննես Մկրտչյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել