Բերձորի (Լաչին) շրջանում ականի վրա պայթել են Ադրբեջանի զինված ուժերի 2 զինծառայողներ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ միջադեպերը տեղի են ունեցել օգոստոսի 20-ին և 21-ին։ Զինծառայողները ստացել են տարբեր ծանրության վնասվածքներ։