Ռուսաստանին մեկուսացնելը գործնականում անհնար է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ռուսաստանի մեկուսացման» մասին անընդհատ ամպագոռգոռ հայտարարությունները նույնպես պատճառ են հանդիսանում ցույց տալու, որ դա հեռու է իրականությունից: Դրան հասնելը, ընդհանուր առմամբ, բավականին դժվար է, իսկ եթե խոսենք մեր երկրի մասին, դա գործնականում անհնար է: Որովհետև ամենամեծ միջուկային ուժը, տարածքով ամենամեծ երկիրն է։ Գիտությամբ առաջատար, բավականին զարգացած արդյունաբերությամբ, ռազմարդյունաբերական համալիրով երկիր է»,- ասել է նա Россия-24 հեռուստաալիքի եթերում։
Նախարարի խոսքով՝ «շատերը» հույս ունեին, որ հատուկ ռազմական գործողությունը ինչ-որ կերպ կազդի ձեռնարկությունների, ընկերությունների վրա, որոնք կմասնակցեն անցած շաբաթ տեղի ունեցած «Բանակ-2022» ֆորումին, ինչպես նաև պատվիրակությունների քանակի և ռուսական զենքի գնումների ծավալի վրա։
«Ես ձեզ կասեմ, որ ընկերները մնացին ընկերներ: Նրանց վրա չի ազդել այս հզոր ճնշումը բոլոր կողմերից», – ասել է Շոյգուն: