Ինքնաբուխ և շտապ հավաքները

Ինքնաբուխ է որոշակի իրադարձությանը անմիջապես արձագանքելու նպատակով անցկացվող հավաքը (այսուհետ` ինքնաբուխ հավաք)։

Շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում (շտապ հավաք)։

Եթե ինքնաբուխ հավաքն ունի հավաքի անցկացման փաստացի կազմակերպիչ, ապա վերջինս պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել հավաքի անցկացման վայրի ոստիկանության ստորաբաժանմանը։

Շտապ հավաքի կազմակերպիչը պարտավոր է հավաքն անցկացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելուց առաջ այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնին և ոստիկանությանը։

Ինքնաբուխ և շտապ հավաքները չեն կարող տևել վեց ժամից ավելի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել