Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում ապօրինի աբորտ կատարելու համար

Համապատասխան  բարձրագույն բժշկական կրթություն ունեցող անձի կողմից ապօրինի աբորտ կատարելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ոչ բոլոր բարձրագույն բժշկական կրթություն ունեցողները կարող են կատարել աբորտ, թույլատրվում է միայն նրանց, ովքեր ունեն մասնագիտական բժշկական կրթություն, բացառությամբ, եթե դա տեղի է ունենում ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, օրինակ օդանավում, գնացքում, նավագնացության ժամանակ:

Տուժողի համաձայնությունը համարվում է պարտադիր պայման աբորտ կատարելու համար: Աբորտի կատարումը թույլատրվում է միայն ստացիոնալ  բուժհիմնարկում:

Աբորտի կատարումը թույլատրվում է այն ժամանակ, երբ հղիությունը չի գերազանցում 12 շաբաթը, այսինքն՝ երեք ամիսը, սակայն բացառիկ դեպքերում, երբ հղիությունը վտանգավոր  է կնոջ կյանքի համար և  կարող է վնաս հասցնել նրա առողջությանը, ապա դրա ընդհատումը թույլատրվում է նաև 12 շաբաթն անցնելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել