Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է շարժման վաղվա անելիքները

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է «Դիմադրություն» շարժման անելիքները մայիսի 7-ին․

«Սիրելի հայրենակիցներ, ուրեմն եկեք մեկ անգամ ևս ֆիքսենք վաղվա մեր անելիքները, հանդիպումների տեղն ու ժամը՝
✅ 09:30 – Մեքենաներով հավաքվում ենք Աշտարակի խճուղու սկզբնամասում (Կարմիր խաչի մոտակայքում) և ավտոերթով շարժվում դեպի Վանաձոր։
✅ 12։00 – Ֆրանսիայի հրապարակից կմեկնարկի կանանց և աղջիկների երթը։
✅ 13։00 – Հանրահավաք Վանաձորում։
✅ 13։00-14։00 – Բոլորս մեր մեքենաներում բարձր միացնում ենք «Զարթնիր Լաո» և «Հայեր միացեք» երգերն ու հաղթանակի հնչյուններով ողողում Երևանի ու ողջ Հայաստանի փողոցները։
✅ 18։00 – Մշակութային ծրագիր Ֆրանսիայի հրապարակում։ Ելույթներով հանդես կգան մշակույթի գործիչներ։
✅ 20։00 – Մեծ հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում, որին կհետևի Դիմադրության երթ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել