«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Ապրիլի 25-ին, ժամը 11։36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին:

Թարմացված

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:50-ին, մարվել՝ 11։59-ին։ Այրվել է մոտ 20 քմ ստվարաթուղթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել