Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է Նիկոլաևում համաճարակային աղետի հավանականության մասին

Նիկոլաևի տեղական իշխանությունները դադարեցրել են սոցիալական վճարումները, ջրամատակարարումն անջատված է, առկա է համաճարակային աղետի վտանգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ՌԴ Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Կենտրոնական ջրամատակարարումն անջատված է, և մարդիկ ստիպված են ջուր վերցնել բոլոր առկա, այդ թվում՝ չփորձարկված աղբյուրներից (գետեր, լճակներ): Եթե տեղական իշխանությունները անհապաղ միջոցներ չձեռնարկեն քաղաքը վերականգնելու համար Նիկոլաև քաղաքը կհայտնվի համաճարակաբանական աղետի գոտում:

Կիևի վարչակարգի նման գործողությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս անմարդկային վերաբերմունք սեփական քաղաքացիների ճակատագրի նկատմամբ և վկայում են բարոյականության և միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի կատարյալ անտեսման մասին»,- ասել է Միզինցևը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել