Apollo Global ընկերությունը Twitter-ը գնելու համար կարող է վարկ տրամադրել

Ամերիկյան Apollo Global Management ընկերությունը դիտարկում է Twitter-ի ձեռքբերման հայտը դյուրացնելու հնարավորությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, հայտնել է The Wall Street Journal-ը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Ըստ կայքի՝ Apollo-ն անհրաժեշտ վարկը կարող է տրամադրել ձեռնարկատեր Իլոն Մասկին, ով նախկինում Twitter-ի համար առաջարկել էր ավելի քան 41 միլիարդ դոլար կամ այլ հնարավոր գնորդների։ Apollo-ն նաև ուսումնասիրում է Yahoo-ի և Twitter-ի համագործակցության հնարավորությունը:

Նշենք, որ Reuters գործակալությունն ապրիլի 14-ին հայտնել էր, որ Իլոն Մասկը, ով վերջերս դարձել է Twitter-ի խոշորագույն բաժնետերը, առաջարկել է գնել այն ամբողջությամբ՝ 41,39 միլիարդ դոլարով (54,2 դոլար մեկ բաժնետոմսի համար):

ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալներով՝ Մասկին է պատկանում Twitter-ի 9,2% բաժնետոմսերը։

Ապրիլի 11-ին Մասկը որոշել է չանդամակցել ընկերության տնօրենների խորհրդին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել