Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև հայ-ադրբեջանական գործընթացը

Ապրիլի 12-ին տեղի ունենալիք Թուրքիայի կառավարության նիստի օրակարգում լինելու են ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր, հայտնում է Ermenihaber-ը։

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունենալիք նիստին արտաքին թեմաների շարքում քննարկվելու է նաև «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը»:

Դրանից բացի քննարկվելու է նաև ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության վերջին զարգացումները և նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելուն միտված Անկարայի դիվանագիտական ջանքերը:

Ներքին խնդիրներից կքննարկվի գնաճի զսպման, «ահաբեկչության դեմ պայքարի» և այլ թեմաների վերաբերող հարցեր:

Նշվում է, որ նիստի ավարտին Էրդողանը հանդես կգա ուղերձով և ամփոփ տեղեկություն կհաղորդի կառավարության նիստում քննարկված թեմաների ու ընդունված որոշումների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել