Ժիրինովսկու հոգեհանգստի արարողությունը երկարաձգվել է ևս մեկ ժամով

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն հրաժեշտ տալ ցանկացողների հսկայական թվի պատճառով քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը երկարաձգվել է ևս մեկ ժամով։

Ինչպես հայտնում են ռուսական լրատվականները, մոտ կես ժամ առաջ մարդկանց համար արդեն փակել էին ճանապարհը, սակայն ժողովուրդը խնդրեց երկարացնել հրաժեշտի պահը, քանի որ շատերը հեռվից էին եկել։

Մարդիկ բղավում էին իրավապահներին. «Մենք այստեղ ենք եկել Ռուսաստանի ամբողջ տարածքից»:

Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է ռուս քաղաքական գործիչ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, բոլոր ութ գումարումների Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել