Մարիա Զախարովան՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի կայանալիք հանդիպման մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ արտգործնախարարությունների ղեկավարները մանրամասն կքննարկեն բոլոր ոլորտներում երկկողմ դաշինքի հետագա ամրապնդման, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, ինչպես նաև այլ միջազգային հարթակներում համագործակցությունը համատեղելու քայլերը:

«Մենք հուսով ենք, որ Մոսկվայում կայանալիք բանակցությունները կօգնեն խորացնել դաշնակցային համագործակցությունը Երևանի հետ: Հույս ունենք, որ այն նաև կնպաստի Անդրկովկասում խաղաղության ու կայունության ամրապնդմանը»,- ընդգծել է Զախարովան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը այսօր՝ ապրիլի 7-ին, տեղեկացրել էր, որ Արարատ Միզոյանն ապրիլի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել