Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կիրականացնի անվճար հետազոտություններ

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Հոգալով ձեր առողջության, կյանքի որակի և երկարակեցության մասին՝ մենք ապրիլի 9-ին հրավիրում ենք ձեզ Ուռուցքաբանության ազգային կենտրոն՝ ԱՆՎՃԱՐ հետազոտությունների:

Կիրականացվի 40-ից բարձր տարիքի կանանց անվճար ՄԱՄՈԳՐԱՖԻԱ:

Կիրականացվի մինչև 40 տարեկան կանանց և աղջիկների անվճար ՍՈՆՈԳՐԱՖԻԱ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տեղերը սահմանափակ են: Մամոգրաֆիան անվճար կանցկացվի նախապես գրանցված առաջին 60 հոգու համար, սոնոգրաֆիան՝ առաջին 90 հոգու համար:

Գրանցվելու համար զանգահարեք +374.10205050 հեռախոսահամորով երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-16:45:
Պահպանե՛ք ձեր առողջությունը,

Սիրով՝ ՈՒԱԿ »

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել