Կյանքից հեռացավ բալետմայստեր Հենրիխ Մայորովը․ Օպերայի և բալետի թատրոն

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնից հայտնում են․ «Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացավ ՌԴ և ԲՀ արվեստի վաստակավոր գործիչ, ամենասիրված ՉԻՊՈԼԻՆՈ մանկական բալետային ներկայացման բեմադրող բալետմայստեր՝ Հենրիխ Մայորովը:

Նրա ավանդն անգնահատելի է բալետային աշխարհում, իսկ գունագեղ ներկայացումները հավերժ կմնան համաշխարհային թատրոնների բեմերում»,-նշվում է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել