ՌԴ ՊՆ-ն սադրանք է որակել Բուչայում կատարված հանցագործությունների համար ռուս զինվորներին մեղադրելը

Բուչա քաղաքում ռուս զինվորականների ենթադրյալ հանցագործությունների մասին Կիևի ռեժիմի հրապարակած բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը սադրանք են։ Նման հայտարարություն է արել կիրակի օրը՝ ապրիլի 3-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Ամբողջ ընթացքում, երբ քաղաքը գտնվել է ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ, և առավել ևս դրանից հետո, մինչ այսօր, Բուչայում, տեղի բնակիչներն ազատորեն շրջում են քաղաքում և օգտվում  բջջային կապից», – ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։

Հայտարարությունում նշվում է նաև, որ ռուս զինծառայողները մոտ 452 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Կիևի շրջանի բնակավայրերի խաղաղ բնակիչներին։ Բացի այդ, ռուսական զորքերը չեն փակել Բուչա քաղաքից ելքերը։

Գերատեսչությունում ընդգծել են, որ տեղի բնակիչները հնարավորություն են ունեցել ազատորեն լքել բնակավայրը հյուսիսային ուղղությամբ, այդ թվում՝ Բելառուս։ Նշվում է նաև, որ քաղաքի հարավային ծայրամասերը, այդ թվում՝ բնակելի թաղամասերը, ուկրաինական զորքերի կողմից շուրջօրյա գնդակոծվել են խոշոր տրամաչափի հրետանուց, տանկերից և բազմակի հրթիռային համակարգերից։

«Մենք կցանկանայինք ընդգծել, որ ռուսական բոլոր ստորաբաժանումներն ամբողջությամբ լքել են Բուչան մարտի 30-ին՝ Թուրքիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների 3-րդ փուլի հաջորդ օրը», – ասվում է ՌԴ ՊՆ-ում։

Այն, որ ռուսական զորքերը լքել են քաղաքը, հաստատել է նաև Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկը։

«Հետևաբար, զարմանալի չէ, որ Բուչայում հանցագործությունների մասին բոլոր, այսպես կոչված, ապացույցները հայտնվեցին միայն չորրորդ օրը, երբ քաղաք ժամանեցին ուկրաինական հատուկ ծառայության աշխատակիցները և հեռուստատեսության ներկայացուցիչները»,-նշել է նա։

Այս շաբաթվա վերջին ուկրաինական կողմը սկսել է տեղեկություններ տարածել Բուչայում ենթադրաբար հսկայական զոհերի մասին։ Լուսանկարներն ու տեսանյութերը անմիջապես գրավեցին համացանցի օգտատերերի ուշադրությունը։

Ռուսական կողմը պնդում է, թե ուկրաինական հեռուստաալիքներից մեկով ռեպորտաժ է հեռարձակվել, որտեղ բեմադրված կադրերում երևում է, թե ինչպես է «սպանվածներից» մեկը շարժում ձեռքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել