Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին շնորհել է ներքին զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, հաստատել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Չեչնիայում միջազգային ահաբեկչության դեմ տարած հաղթանակում Կադիրովի ներդրումը չի կարելի թերագնահատել, նշել է քաղաքական գործչի զինակիցը։

Դաուդովը շնորհավորել է Չեչնիայի Հանրապետության ղեկավարին նոր կոչում շնորհելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ Կադիրովը իր հայրենիքին ու ժողովրդին ճշմարիտ ծառայելու օրինակ է։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հայտնել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը մասնակցող մարտիկների շարքերում գրեթե բոլոր տղամարդիկ Կադիրովների ընտանիքից են։

Ռուսաստանի մարզի ղեկավարն ընդգծել է, որ տանը մնում են միայն անչափահասներն ու տարեցները։ Հանրապետության հազարավոր բնակիչներ աղոթում են չեչենների համար Ուկրաինայում. Չեչնիայում ամեն գիշեր կատարվում են հավաքական աղոթքներ, բացատրել է Կադիրովը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել