Իլհամ Ալիևն այն առաջնորդներից է, ով բոլորից լավ գիտի Ռուսաստանը. Էրդողան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցի ժամանակ մեր հիմնական թեման Ռուսաստանն ու Ուկրաինան էին։ Նա այն առաջնորդներից է, ով բոլորից լավ գիտի Ռուսաստանը։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Նրա հարաբերությունները Պուտինի հետ հայտնի են. Իլհամ Ալիևը բոլորից լավ է վերլուծել այս պատերազմը. մենք հնարավորություն ունեցանք շատ բաց և կոնկրետ խոսել այս հարցերի մասին»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել