«Այն գիտելիքը, որ ստացել եք դպրոցում, ձեր հաջողությունների շղթան շարունակական կդարձնի»․ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Բաղրամյան

Այսօր՝ հուլիսի 24-ին, կայացավ Պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի 30-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոն։

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Գրիգորի Բաղրամյանը ողջունեց և շնորհավորեց շրջանավարտներին՝ դպրոցն ավարտելու կապակցությամբ․ «Սիրելի՛ մանկավարժներ, ուզում եմ ձեզանից շնորհակալություն հայտնել․ այս տարիների ընթացքում ձեր աշխատանքով ապահովել եք այն արդյունքը, ինչը մենք ունենք այսօր՝ դպրոցի 30-րդ շրջանավարտների տեսքով։ Շնորհակալությունս եմ ուզում հղել ՀԱՊՀ ղեկավարությանը՝ ռեկտոր պարոն Վարդանյանի գլխավորությամբ, ամենօրյա ռեժիմով դպրոցին աջակցելու և դպրոցում ծագած խնդիրները արագորեն լուծելու համար, ինչով պայմանավորված նաև մենք գրանցել ենք բազմաթիվ հաջողություններ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել