Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի բացարձակ ընդունելի տարբերակ․ Լուկաշենկո

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկում է այնպիսի բաներ, որոնք տեղի են ունենում Բելառուսում։ Այսինքն՝ Ուկրաինան պետք է դառնա Բելառուսի նման՝ որոշակի նրբերանգներով։ Այս մասին ասել է Բելառոսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Украинская правда -ն։

«Ուկրաինան չպետք է միջուկային զենք ունենա, չպետք է սպառնա Ռուսաստանին, չպետք է արգելի Ուկրաինայում ապրող մարդկանց խոսել որևէ լեզվով»,-նշել է նա։

Լուկաշենկոն նաև ասել է, որ Պուտինը Զելենսկուն առաջարկում է պայմանագրի բացարձակ ընդունելի տարբերակ և որ Ռուսաստանն այս պատերազմում չի պարտվի։

«Ուկրաինայում ոչ մի բելառուս զինվոր չի կռվում։ Մենք չենք հարձակվում Ուկրաինայի վրա, մենք չենք ռմբակոծում Ուկրաինան, ոչ ոք մեզ չի խնդրում դա անել»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նշել է, որ եթե Ուկրաինան հարվածի իրենց, ապա կպատասխանեն, բայց գործնականում Ուկրաինայի հետ պատերազմելու վտանգ չի տեսնում։

——————

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել