Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը ցույց է տվել, թե ինչպես է Բայրաքթարը ոչնչացնում հակառակորդի շարասյունը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ցուցադրել է տեսանյութ, թե ինչպես է Խերսոնի շրջանում Բայրաքթարի օգնությամբ պայթեցրել հակառակորդի տեխնիկայի շարասյունը։

Տեսանյութը նա հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ինչ է անում Բայրաքթարը Խերսոնի շրջանի Չեռնոբաևկա գյուղում»,- գրել է նա, փոխանցում է Укринформ.ru-ն:

Տեսանյութը՝ այստեղ:

__________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել