«Այս փուլում ինչ-որ կուսակցությանը միանալու որևէ առաջարկ չեմ ստացել: Եթե ստանամ էլ, չեմ պատրաստվում միանալ որևէ քաղաքական ուժի: Ես զբաղվելու եմ հանրային գործունեությամբ»,-այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին նման փորձեր եղել են, սակայն բոլոր դեպքերում ստացել են կտրուկ պատասխան:
Անդրադառնալով 2-րդ անգամ վերաառաջադրվելու հարցին՝ պաշտպանն ասաց, որ կարող էր այնպես աշխատել, որ իրեն կրկին առաջադրեին այդ պաշտոնում:
«Օրինակ կարող էի դադարեցնել իմ հրապարակային գործունեությունը: Քանի որ չի եղել իմ խնդիրն ամեն գնով առաջադրվելը, ես արել եմ իմ գործը ոնց պետք է անեի»,-ասաց Արման Թաթոյանը: