Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև:

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-24-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել