Երևանի մետրոն շուտով կդառնա 41 տարեկան. քաղաքապետարան

Երևանի ամենահարմարավետ, բնապահպանապես մաքուր, արագ ու անվտանգ փոխադրամիջոցը՝ մետրոն, շուտով կդառնա 41 տարեկան: Մետրոպոլիտենի անխափան, անվտանգ ու հարմարավետ աշխատանքն ապահովելու գործին մասնակցում է շուրջ 1000 աշխատակից, որոնցից շատերը մետրոյի հետ չորս տասնամյակ ճանապարհ անցած մասնագետներ են:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Այս փոխադրամիջոցից օրական օգտվում է 50.000-60.000 մարդ: Ուղևորների համար «տեսանելի» անձնակազմից բացի մետրոպոլիտենում կան բազմաթիվ աշխատակիցներ, որոնց կատարած գործը ոչ պակաս կարևոր է ու պատասխանատու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել