8 թափուր աշխատատեղ՝ Մայր Աթոռում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կադրերի բաժինը հրավիրում է աշխատանքի հետևյալ թափուր հաստիքների համար՝

🟣 Մայր Աթոռի պաշտոնական կայքէջի ռուսերեն լեզվի թարգմանիչ:
🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գլխավոր ճարտարապետ:
🟣 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ճարտարապետաշինարարական բաժնի ծրագրերի ղեկավար:
🟣 Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրեն:
🟣 Մայր Աթոռի Ֆինանսական բաժնի հաշվապահ:
🟣Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գրատան վաճառող:
🟣ՀԵՀԵՄ կայքէջի պատասխանատու:
🟣Մոմագործ- բանվորների, Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնի Վանատան սենեկապետի և տնտեսուհու:

Վերոնշյալ հաստիքներից որևէ մեկին դիմելու համար ձեր ինքնակենսագրականը /հայերեն/ և լուսանկարը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով թափուր հաստիքի անվանումը:

Աշխատանքային պայամաններին առավել մանրամասն ծանոթանալու համար զանգահարել Մայր Աթոռի Կադրերի բաժին՝ 📲010-517-205 կամ 📲010-517-206 հեռ. համարներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել