«Փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. Արտաշատի բժշկական կենտրոն

Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել՝ 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով: Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ: Մեր փորձառու բուժաշխատողների շնորհիվ՝ ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից:

Այս մասին հայտնում են ԲԿ-ից:

Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և ողջ անձնակազմը շնորհավորում են փոքրիկ Հուսիկի լույս աշխարհ գալու առթիվ՝ մաղթելով նրան և մոլորակի բոլոր մանուկներին խաղաղ ու կապույտ երկինք, երջանիկ և ուրախ մանկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել