ԱԺ-ում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունն  առաջարկելու հարցը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվում է Հաշվեքննիչ պալատի նախագահի թափուր պաշտոնում Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունն  առաջարկելու հարցը։

Խորհրդարանի միակ անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ թեկնածուն կառույցի լավ նախագահ է դառնալու և ինքը կողմ է քվեարկելու նրա թեկնածությանը, բայց կա մի խնդիր։

«Խնդիրը կապված է գործող օրենքի հետ։ Պարոն Ջանջուղազյան, Դուք կդառնաք պալատի նախագահ, ես համոզված եմ, բայց Դուք ստանում եք շատ վատ ժառանգություն։ Գործող օրենքը ունի բազմաթիվ թերություններ։ Այն ստիպում է, որ կառույցը բազմաթիվ հարցրի մոտենա ձևական։ Առաջին խնդիրը պետք է լինի օրենքը ուժեղացնել, պնդացնել և ձևական բաները ուղղակի մի կողմ շպրտել, որպեսզի Հաշվեքննիչ պալատը կարողանա ավելի արդյունավետ աշխատի»,-նշեց Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել