Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 154 նոր դեպք

ԱՀ առողջապահության նախարարության փետրվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ ներկայացված տեղեկատվության համաձայն՝ նախորդ օրը կատարվել է կորոնավիրուսի 430 թեստավորում, որոնց արդյունքում Արցախում հաստատվել է վարակվելու 154 նոր դեպք, այդ թվում՝ երեխաների մոտ։ Ներկայումս Արցախում ստացիոնար բուժվում է 50 վարակակիր։

«Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5484 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1645 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:

Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել