Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել։
Դրանում ասվում է․
««Աշխարհագրություն» առարկայից իններորդ դասարանի օլիմպիադայի հարցաշարում ընդգրկված առաջադրանքներից մեկի առնչությամբ տարբեր ԶԼՄ-ներում և սոցիալական հարթակներում տեղ գտած թյուր մեկնաբանություններին արձագանքելով՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ օլիմպիադայի հարցաշարը կազմել է նշված առարկայի մասնագիտական հանձնաժողովը։
Նշենք, որ օլիմպիադաների հարցաշարերը կազմվում են առարկայական ծրագրերին և կրթական չափորոշիչներին համապատասխան, և դրանց որակի պատասխանատուն առարկայական հանձնաժողովներն են։
Կոչ ենք անում բոլորին՝ չտրվել կրթության ոլորտը քաղաքական շահարկումներով ստվերելու անշնորհակալ գայթակղությանը և զերծ մնալ հանրությանն ապատեղեկատվության շրջապտույտի մեջ գցելու արատավոր քայլերից։ Առարկայական օլիմպիադաները զուտ կրթական միջոցառումներ են, և այդ թեմայով քաղաքական շահարկումներ ծավալելն անթույլատրելի է»։
Հավելենք, որ ըստ ԶԼՄ հրապարկումների՝ «9-րդ դասարանի հարցաթերթում հետևյալ հարցն է զետեղվել․ «Թվարկե՛լ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերը և մարզկենտրոնները, բացի Վայոց ձորի և Սյունիքի մարզերից»․ ինչն էլ հանրության մոտ հարցեր է առաջացրել, թե ինչու՞ ենք առանձնացվել նշված մարզերը։