Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակը՝ առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ փետրվարի 12-ի ցերեկը, 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` փետրվարի 12-ի ցերեկը, 13-ին, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 14-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Փետրվարի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 12-13-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել