Կոտրել են 1in.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջերը․ խմբագրության հայտարարությունը

Անհայտ անձինք կոտրել են 1in.am լրատվական կայքի ֆեյսբուքյան էջերը: Խմբագրության անձնակազմն այս պահին չունի հասանելիություն էջի կառավարմանը:

Այս մասինհայտնում են 1in.am լրատվականից։

«Հաշվի առնելով ֆեյսբուքյան երկու էջերի հետևորդների մեծ քանակը (1in.am 650 հազար, ժամանցային Entertrain- 1,700մլն հետևորդ), սա լրջագույն վտանգ է ներկայացնում ինֆորմացիոն պատերազմում գտնվող Հայաստանի համար:

Սա առաջին փորձը չէ մեզ լռեցնելու: Մեկ ու կես տարի առաջ միաժամանակյա զանգվածային բողոքների պատճառով արգելափակել էին մեր յութուբյան ալիքը:

Այսօր Հայաստանը գտնվում է հիբրիդային ինֆորմացիոն պատերազմում և ակնհայտ է, որ նման մեծ լսարան ունեցող օնլայն հարթակի ոչնչացումը/վերահսկումը չափազանց ձեռընտու է տարբեր ուժերի և երկրների:

Ակնկալում ենք համապատասխան մարմինների, իրավապաշտպանների, տեղեկատվական անվտանգության մասնագետների աջակցությունը: Քանի որ կարող են մեր վերահսկողությունից դուրս եկած էջերով ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող ցանկացած տեղեկատվություն կամ խուճապ տարածել»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել