Դատարանը որոշել է Թուրքիայի քաղաքացուն արտաքսել ՀՀ-ից

Վարչական դատարանը, դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, բավարարել է ոստիկանության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հայցը, որը ներկայացվել էր 2021 թվականի հունվարի 27-ին։ Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանը որոշել է Թուրքիայի քաղաքացի Բեքթաշ Յաքինջանին արտաքսել Հայաստանի Հանրապետությունից:

Նշվում է, որ նա խախտել է Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կանոնները՝ թույլ տալով վարչական իրավախախտում։ Մուտքի վիզայի ժամկետը լրանալուց հետո վերջինս շարունակել է բնակվել Հայաստանի Հանրապետությունում առանց բնակությունը որևէ կերպ օրինականացնելու:

Բեքթաշ Յաքինջանը ստորագրել է արձանագրությունը և կատարել գրառում. «Օրենքը չիմանալու պատճառով խախտել եմ Հայաստանի Հանրապետությունում բնակության ժամկետը»։

Նշենք, որ Բեքթաշ Յաքինջանը Հայաստանի Հանրապետություն է ժամանել 2020-ի հունվարի 6-ին, որի վավերականության ժամկետը լրացել է 20 օր հետո։

Յաքինջանին կարտաքսվի Թուրքիայի Հանրապետություն Երևան-Ստամբուլ չվերթով, արտաքսման հետ կապված ծախսերը վերջինիս կողմից չհոգալու դեպքում դրանք կհոգա Հայաստանի Հանրապետությունը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել