Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք

Վրաստանի Առաջին ալիքը հայտնում է, որ վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 26 320 նոր դեպք:

Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 84 658 թեստ, այստեղից 59 912-ը՝ հակագենի արագ թեստով և 31 746-ը՝ «ՊՇՌ»:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է ընդհանուր կորոնավիրուսի 1 226 444 դեպք: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1 030 065 պացիենտ:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 15 060 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 730 067 պատվաստում, օրական՝ 6 714:

Կարանտինի ռեժիմում է 34 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 5 522-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել