Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի տարբերություն շատ հարգելի իմ բազմաթիվ գործընկերների՝ ես հնարավորություն տեսնու՛մ եմ, որ անգամ դատավոր Դավիթ Արղամանյանը ունակ լինի մերժել դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու խայտառակագույն միջնորդությունը։
Ուստի վաղը ժամը 18:00-ին ես Աջափնյակի դատարանի առջև եմ լինելու ոչ միայն բողոքով, այլև ակնկալիքով»,- գրել է նա։