Ո՞վ պետք է առաջինը մտնի վերելակ. կի՞նը, թե՞ տղամարդը

Կնոջն ուղեկցող տղամարդը միշտ պետք է ուշադիր լինի նրա հանդեպ: Դռներին մոտենալիս հարկավոր է մի փոքր առաջ անցնել կնոջից՝ նրա առջև բացելով դուռը:

Որևէ հաստատություն մտնելիս սկզբում ճանապարհը զիջում են կնոջը, սակայն սրճարան, ռեստորան, բար կամ խաղատուն, ինչպես նաև չլուսավորված շինություններ միշտ առաջինը մտնում է տղամարդը:

Պետք է հիշել. վերելակ առաջինը մտնում է տղամարդը, այլ ոչ թե ճանապարհը զիջում է կնոջը:

Եթե դռներին մոտենում են նույն սեռի և գրեթե նույն տարիքի մարդիկ, ապա առաջինը պետք է մտնի նա, ով ավելի մոտ է դռանը:

Կրտսերը դռների մոտ պետք է զիջի ավագին, տանտերը՝ հյուրին, հյուրը՝ տանտիրուհուն: Եթե տարեցը դռների մոտ սիրալիր ձևով մուտքը զիջում է երիտասարդին, ապա վերջինս չպետք է հակառակվի և առանց տատանվելու օգտվի դիմացինի սիրալիրությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել