Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ. պարզաբանում

Արևանի կենդանաբանական այգուց պարզաբանում են.

«Արձագանքելով վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում Երևանի կենդանաբանական այգու բնականոն գործունեության խաթարման, կենդանիների՝ սովից անկումների մասին վերաբերյալ շրջանառվող կեղծ լուրերին՝ պարզաբանում ենք․

Կենդանաբանական այգում մշտապես գրանցվում են կենդանիների բնականոն անկումներ և ծնունդներ, որոնց վերաբերյալ հաշվետվությունները պարբերաբար ներկայացվում են լիազոր մարմիններին: Վերջին ամիսներին կենդանիների կասկածելի պատճառներով անկումներ չեն գրանցվել, բացառությամբ 2 սպիտակագլուխ և սև անգղերի, որոնց մասնագիտական ուսումնասիրությամբ հայտնաբերված պատկերը բնորոշ է քրոնիկ թունավորմանը։ Վերջնական եզրակացության համար կենդանու նմուշներն ուղարկվել են լաբորատոր թունաբանական անալիզների, որի պատասխանից հետո միայն հնարավոր կլինի ունենալ ավարտական եզրակացություն:

Լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ ոչ արժանահավատ «աղբյուրներին» հղում տալով` չստուգված, իրականությանն անհամապատասխան տեղեկություններ տարածելուց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել