Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է նորանշանակ նախագահի աշխատանքային գործունեությունը

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է նորանշանակ նախագահի աշխատանքային գործունեությունը.

«Սիսիան Պօղոսեանն ունի Բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Տորոնտոյի Շուլիչ բիզնես դպրոցից՝ Մարքեթինգ եւ կազմակերպական վարքագիծ մասնագիտացմամբ: 15 տարվա աշխատանքային կարիերայի ընթացքում՝ Սիսիանը տարիներ աշխատել է սպառողական էլեկտրոնիկայի ոլորտում, հիմնականում աշխատանքային գործունեություն ծավալելով արտադրանքի կառավարման եւ մարքեթինգի ասպարեզում:

2019 թվականին թողել է աշխատանքային կարիերան Կանադայում՝ ճամփորդելու և աշխատելու Հայաստանում Birthright Armenia-ի միջոցով։ Աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (AUA) եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում (FFA)։

Վերջին երկու տարիներն անց է կացրել Տորոնտոյում որպես անհատ ձեռնարկատեր եւ որոշել է վերադառնալ Հայաստան «իԳործ» ծրագրի շրջանակներում, որպեսզի շարունակի իր կարողությունները ներդնել Զբոսաշրջության կոմիտեում»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի որոշմամբ  Սիսիան Պօղոսեանին նշանակել զբոսաշրջության կոմիտեի նախագահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել