«Ուզում եմ անդրադառնալ Հայաստանի առողջապահության նախարարությանը և նրա վարած քաղաքականությանը»,-այս մասին Ազգային ժողովում մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
Նրա խոսքով՝ երբ Սահմանադրական դատարանում քննվում էր ՊՇՌ թեստերի և պարտադիր պատմաստման հարցը, ԱՆ-ի հիմնավորումները լսելիս, նրա մոտ եղել է տպավորություն, որ երկիրը գտնվում է սարսափելի վիճակում:
«Սարսափելի, քանի որ այդ քաղաքականությունն իրականացնում են մարդիկ, որոնք որոշումները կայացնելուց առաջնորդվում են ինչ-որ ամերիկյան կայքի հրապարակած նյութերով»,-ասաց պատգամավորը:
Նազարյանը նշեց, որ Առողջապահության նախարարության նպատակը ոչ թե կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարն է, այլ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից եկած հրահանգները կատարելը և հնարավորին շատ մարդ պատվաստելը:
«Դուք հրապարակում եք թվեր, որ 1.5 միլիոն մարդուց ավել քաղաքացիներ են պատվաստվել ու չեք ասում, թե Հայաստանում փաստացի քանի մարդ է ապրում: Այդ թվերն էլ անհասկանալի են, դուք նկատի ունեք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՞ն, թե այն իրանցիներին ու չինացիներին, որոնք պատվաստվել են Հայաստանում: Դուք ասում եք հունվարի 22-ից ռեստորաններ կգնան միայն նրանք, ովքեր պատվաստվել են, հետո շատ մարդիկ տրանսպորտոմ իրար գրկած պետք է երթևեկեն: Այսինքն դու ոչ թե պայքարում եք համավարակի դեմ, այլ ուղղակի ուզում եմ հնարավորին չափ շատ մարդու պատվաստել; Դուք այնքան պրիմիտիվ եք մտածում, որ մի շաբաթ առաջ ասում եք՝ ահա «օմիկրոնը» գալու է, մի շաբաթ հետո ասում եք՝ եկավ: Լավ էի»,-ասաց պատգամավորը: