Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել ԲՏԱ օդանավի մեջ և օդ բարձրացել Ալմաթիից։ Այս մասին տեղեկանում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։
«Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ժամանելուց հետո ստորաբաժանումները երթ կկատարեն դեպի իրենց մշտական տեղակայման կետերը:
Նշենք, որ հունվարի 14-ին, ավարտելով տեխնիկայի և անձնակազմի բեռնումը, Հայաստանի, Բելառուսի և Տաջիկստանի խաղաղապահ զորամիավորումները Ռուսաստանի օդային ուժերի Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձան հայրենիք։