«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համաձայնության եկանք, որ սկզբնական 2.5 տարին համայնքը կառավարելու եմ ես, իսկ հոջորդ 2.5 տարին կառավարելու է «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համարով ներկայացված թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Այս մասին այսօր` հունվարի  9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Դավիթ Մինասյանը: