Այս տեսակին կոտրելն անհնար է. Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ իշխանության գործողությունները ես ավելի շատ դիտարկում եմ արժեհամակարգային, քան քաղաքական հարթությունում։

Այս իշխանության պլաններում ազգային գաղափարախոսություն, այդ արժեքներով ապրող մարդը սպառնալիք է։

Աշոտ Մինասյանն իր մեջ միավորում է հողին ու ջրին կպած, հայրենիքն իր ողջ խորությամբ հարգող ու դա ամբողջ ուժով պահող մարդու, ինչը որևէ ձևով չի տեղավորվում անհայրենիքների խմբի քաղաքական ծրագրերին։

Այս տեսակին կոտրելն անհնար է։ Մեր ազգային արժանապատվության վերականգնումը պետք է լինի այսպիսի արժեքներ կրող ուժերի և անհատների միջոցով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել