Չի կարող մայրաքաղաքը ղեկավարել մի մարդ, որին ոչ ոք չի ճանաչում․ Ռոբերտ Քոչարյան

Երևանի քաղաքապետի ընտրությունը չի կարելի լեգիտիմ համարել, սա չեմ ասում ի պաշտպանություն Հայկ Մարությանի, իրեն չեմ ճանաչում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ակնհայտ է, որ ինքը 100 տոկոսանոց ճանաչելիություն ուներ Հայաստանում։ Սա փաստ է, ինքը սիրված դերասան է, և, միգուցե, մնացել է։ Ակնհայտ է, որ առաջին երկու տարում տպավորություն էր, որ Երևանում ընդհանրապես իշխանություն չկա, բայց վերջին տարվա ընթացքում վարկանիշային առումով սկսել է աճել, որոշակի «պոպուլյարություն» ուներ։ Այս նորին ոչ ոք չի ճանաչում։ Երբ եղել են քաղաքապետարանի ընտրությունները, միանշանակ է, որ Հայկ Մարությանի ճանաչելիությունն ավելի բարձր էր, քան՝ վարչապետինը։ Հիմա ով ինչքան ձայն է բերել՝ չեմ ուզում գնահատել, բայց ցուցակն ինքն էր գլխավորում», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել