Չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել «նասկու» պես․ Քոչարյան

Անվտանգության ոլորտում այս տարի Հայաստանի համար կատարյալ ձախողման տարի էր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանն այս տարվա ընթացքում կորցրել է կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորությունները․ «Մենք այս տարվա ընթացքում ունեցել ենք մոտ 36 զոհ, տարբեր աղբյուրներով կարող է տատանվել այս թիվը, մոտ 30 վիրավոր, ավելի քան 30 նոր գերի»։

Նրա խոսքով՝ բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված է անվտանգության հարցերով. սրա համար պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը։

«Բանակի բյուջեն այնպիսին չէ, որ հույս փայփայենք, թե հաջորդ տարվա ընթացքում այս հարցերը իրենց լուծումները ստանալու են, անհնար է», – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Նա ընդգծեց՝ մեկ տարվա ընթացքում երեք պաշտպանության նախարար է փոխվել, գլխավոր շտաբի երկու պետ է փոխվել։

«Գիտեք, չի կարելի պաշտպանության գերատեսչության ղեկավարներին փոխել նասկու պես. բացատրությունը մեկն է՝ այս իշխանությունը շահագրգռված չէ ունենալ մարտունակ բանակ, շահագրգռված չէ, որովհետև մարտունակ բանակի պարագայում մեր ժողովրդի պահանջը իշխանության նկատմամբ կլինի այլ, կպահանջեին, որ ճանապարհ չհանձնի ու մի շարք այլ հարցեր, իսկ ստեղծված է մի վիճակ, որ սարսարփը հնարավոր պատերազմի վերաբերյալ հնարավորություն է տալիս իշխանությանը գնալ քայլերի, որոնք, այլ պարագայում ժողովուրդը երբեք թույլ չէր տա գնալ։ Իմ տպավորությամբ՝ այս վիճակը նաև արհեստականորեն է ստեղծվում», – ընդգծեց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել