Պաշտոնի մեռած ռեկտորի մահացու թշնամին հետևողականությունն է․ Աննա Մկրտչյանը՝ Արմեն Մուրադյանի մասին

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երկու օր «քրտնաջան աշխատանք»։ Տասնյակ զանգեր լրատվամիջոցներին, որպեսզի ԵՊԲՀ ռեկտորի մասին գրված նյութերը լրատվականները հեռացնեն և էլի շարունակեն հայ հասարակությանը սփռել յուր «ճիշտ» տեսակը։
Փաստորեն ԵՊԲՀ աշխատակազմի պաշտոնյաները ունեն մեկ «սուրբ» պարտականություն»։

Նա նշել է, որ աշխատակազմն ունի նաև բոլոր լրատվամիջոցներին ահաբեկելու միջոցով անբիծ պահելու Նիկոլ Փաշինյանի նշանակած ռեկտորին։

«Սակայն, անհաջող այս փորձից հետո որոշեցին դիմել մի գրվածքի՝ բացառապես ներքին սպառման համար։ Գրվածք, որը վերջնականապես փարատում է կասկածները, որ ռեկտորի պաշտոնի համար շաատ հեռուն կգնա»,-գրել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի մի քանի թեզերը ռեկտորի գրվածքի հիմքն են։

«- Բա «նախկինու՞մ»։ Բա «նախկիննե՞րը»։ Դե ինչ ասես մի ռեկտորի ով 2004, 2006 և 2008-ի հաղթանակած պետության և այսօրվա խղճուկ գոյատևման միջև տարբերություն չի տեսնում։

– Ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի հիմարության վերարտադրությունը։ Ուրեմն Մոսկվայում թուրքին ասել է, թե պատերազմները հաղթանակով չեն ավարտվում։ Իրո՞ք։ Էդ տեքստը ասել եք մի ազգի ներկայացուցչի, ով իր հաղթանակից կուրացած մեր ազգային արժանապատվությունը զրոյի է հասցնում անդադար նորանոր զիջումներ պարտադրելով։

– Գերիների մասին խոսել է գերիներին տանջամահ անող ռեժիմի ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ մարդասիրական քայլ։ Որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ թուրքի կողմից եկածները անում են ամեն ինչ մեր ժողովրդի դեմ ատելություն տարածելու համար»,-նշել է Աննա Մկրտչյանը։

Պատգամավորն անդրադարձել է գերիների առողջության վերաբերյալ մասին՝ նշելով, որ ռեկտորի պաշտնը Արմեն Մուրադյանին շնորհած Փաշինյանը Բաքվի դժոխքից ետ եկածներին կալանավորել է:

Նա հարց է գրել, թե տեսե՞լ եք կալանավորված տղաների առողջական ու բարոյահոգեբանական վիճակը։ Մկրտչյանի խոսքով՝ ռեկտորի գինը ոչ միայն Մոսկվայում թուրքին տեսնելն է, այլ Բաքու գնալն ու պնդելը, որ այնտեղ իրենց լավ են վերաբերում։

«Պաշտոնի մեռած ռեկտորի մահացու թշնամին հետևողականությունն է։ Հետևողական ուշադրությունը սրանց արածի, ասածի և իրականության միջև պատճառահետևանքային կապի բացահայտումը։ Նմաններին մեր իրականությունից բացառելու գործուն հետևողականությունից նահանջել չի կարելի։

Հ.Գ. Դավաճանությունը շատ վատ բան է, ուրացող լինելը շատ վատ բան է, բայց ուտող ուրացող դավաճանն ուղղակի անտանելի»,-գրել է Աննա Մկրտչյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել