Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 22-ին նոր կարգադրություն է ստորագրել որում ասվում է․
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով՝ կարգադրում եմ.
1. Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածի»։