Ավագանին Հայկ Մարությանին անվստահություն հայտնեց․ հրապարակվեցին քվեարկության արդյունքները

Երևանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ի նիստում քննարկեց քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը։

Ըստ հրապարակված արդյունքների՝ փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է ավագանու 57 անդամ: Քվեարկության արդյունքում Հրաչյա Սարգսյանին քաղաքապետ ընտրելուն կողմ է քվեարկել ավագանու 44 անդամ, դեմ է քվեարկել 10-ը: Անվավեր է համարվել 3 քվեաթերթիկ:

Իշխող կուսակցությունը քաղաքապետի թեկնածու էր առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին, ով էլ կստանձնի պաշտոնը։

«Այսպիսով պետք է արձանագրել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու որոշման նախխագիծը ստանում է դրական արդյունք: Շնորհավորում եմ պարոն Սարգսյան»,-ասաց նիստը վարող տարիքով ամենամեծ ավագանու անդամը՝ Մարատ Թոխյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել