Քաղաքական ուղուց ոչ թե Մարությանն է շեղվել, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ Իզաբելլա Աբգարյան

Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու վերաբերյալ արտահերթ նիստի ժամանակ ասաց, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծով որոշողը ոչ թե իրենք են, այլ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

«Դուք շատ մեծ սխալ եք անում, որովհետև այս որոշմամբ ոչ թե քաղաքապետին եք վատություն անում և հեռացնում, այլ զրկում եք երևանցիներին որոշում կայացնելու հնարավորությունից: Նույնիսկ անկախ լրատվամիջոցներում, սոցցանցերում և այլ հարթակներում արված բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երևանցին նման հանրային պահանջ չի ձևակերպել: Իմ քայլը խմբակցության կողմից պաշտոնապես առաջադրվեցին այն կետերը, որոնք հիմք են հանդիսանում այսօրվա մեր նիստին, երևանցին այդ կետերից որևէ մեկին համաձայնություն չհայտնեց, այլապես դուրս կգար փողոց և կասեր.«Հայկ Մարության, հեռացիր եթե այլևս մեր սրտի վարչապետի հետ չես»»,- ասաց Իզաբելլա Աբգարյանը:

Նրա խոսքով՝ երևանցիները շատ հեշտությամբ են ընդունել Մարությանի «ՔՊ»-ից դուրս գալու մասին լուրը:

«Գոնե ես, որ քարոզարշավի ժամանակ քաղաքապետի հետ կողք-կողքի անցել եմ բոլոր վարչական շրջաններով տեսել եմ, թե մարդիկ ինչ ակնկալիքներ ունեին Մարությանից և ես հաստատում եմ, որ քաղաքապետը հենց այդ հարցերով է զբաղվել: Այսօր դուք դատավոր եք, չներկայացնելով հանրությանը որևէ փաստացի ապացույց չեք կարողանում հիմնավորել և փորձում եք մահապատժի ենթարկել: Այսօր դուք այնքան քաջություն չունեք, որ ձեր մեղքի բաժինը ընդունեք՝ մեր նախընտրական ծրագրի չկատարված կետերի համար»,- ասաց Աբգարյանը:

Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքական ուղուց ոչ թե Մարությանն է շեղվել, այլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել