Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը կփոխարինվի քաղաքապետի տեղակալի հաստիքով

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա  միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 16-ի արտահերթ նիստում Վահե Ղալումյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ  քննարկել եւ դրական եզրակացություն է տվել ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից:

Առաջարկվում է Երեւանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի տեղեկացմամբ` պատգամավորների կողմից առաջարկներ չեն եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել